Լրահոս

02.03.2023 14:46


Երևանում 63-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում 63-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Էդուարդ Ս-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա-Գլինկա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 23-ամյա Սվետա Ս․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը