Finnair-ի և easyJet-ի օդաչուները հավելյալ պտույտներ են կատարել՝ ուղևորներին տպավորիչ հյուսիսափայլը ցույց տալու համար (լուսանկար)
Finnair և easyJet ավիաընկերությունների չվերթներից երկուսի օդաչուներն ուղևորներին ուշագրավ անակնկալ են մատուցել՝հնարավորություն տալով պատուհանից հետևել բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին՝ հյուսիսափայլին:
Ինչպես գրում է washingtonpost.com-ը, խոսքը Finnair-ի՝ կիրակի Կուսամոյից դեպի Հելսինի ուղևորվող և easyJet-ի՝ երկուշաբթի Ռեյկյավիկից դեպի Մանչեսթեր ուղևորվող ինքնաթիռների մասին է:
Օդաչուները հատուկ մեկ պտույտ ավելի են կատարել, որպեսզի բոլոր ուղևորները սքանչելի տեսարանը վայելելու հնարավորություն ունենան:
Ուղևորները գնահատել են օդաչուների այս քայլը՝ սոցկայքերում հրապարակելով ինքնաթիռի պատուհանից արված տպավորիչ կադրերը:
«Երբևէ մեծագույն օդաչուն շրջել է ինքնաթիռը, որպեսզի բոլոր ուղևորները կարողանան տեսնել հյուսիսափայլը»,-գրել է ուղևորներից մեկը:
Finnair-ի և easyJet-ի օդաչուները հավելյալ պտույտներ են կատարել՝ ուղևորներին տպավորիչ հյուսիսափայլը ցույց տալու համար (լուսանկար)
Finnair և easyJet ավիաընկերությունների չվերթներից երկուսի օդաչուներն ուղևորներին ուշագրավ անակնկալ են մատուցել՝ հնարավորություն տալով պատուհանից հետևել բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին՝ հյուսիսափայլին: