Լրահոս

03.03.2023 08:26


Երևանում 26-ամյա վարորդը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Երևանում 26-ամյա վարորդը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Մարտի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Օ.-ն իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 70-ամյա Ժանետա Խ.-ին:

Վրաերթի ենթարկվածը Մասիսի շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է: Այդ պահին նշված վայրով Մասիսի շտապօգնությունը անցնելիս է եղել, եւ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել եւ տեղափոխելով շտապօգնության ավտոմեքենայի մեջ, արձանագրել են հետիոտնի մահը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը