Արագածոտնի մարզում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL-ն ու Volkswagen-ը. կա զոհ
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավատոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, պարեկներն ու ոստիկաններն ասում էին․ «Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել։ Եվ վթարից միայն 30 րոպե անց ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները բարեհաճեցին ժամանել նշված վայր և սկսեցին «լոբու մարգեր» դարձած սառույց ճանապարհը մշակել աղ ու ավազով։ Իսկ եթե նրանք ժամանակին հեռացնեին այդ սառցե «լոբու մարգերը», ապա վթարը տեղի չէր ունենա»։