Աշխարհ

03.03.2023 21:13


Ճակատա-քունքային դեմենցիա ախտորոշումից հետո Բրյուս Ուիլիսն առաջին անգամ ներկայացել է հանրությանը

Ճակատա-քունքային դեմենցիա ախտորոշումից հետո Բրյուս Ուիլիսն առաջին անգամ ներկայացել է հանրությանը

67-ամյա Բրյուս Ուիլիսն առաջին անգամ հայտնվել է հանրության աչքի առաջ այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է Ճակատա-քունքային դեմենցիա: Աստղին նկատել են Սանտա Մոնիկայում:

67-ամյա հոլիվուդյան կուռքը ավարտել է դերասանական կարիերան անցյալ տարի այն բանից հետո, երբ նա սկսեց պայքարել աֆազիայի դեմ, որը խաթարեց նրա լեզվական հմտությունները: Այս տարվա փետրվարի 16-ին նրա ընտանիքը հաստատեց, որ դերասանի մոտ դեմենցիա է ախտորոշվել:

58745

Դերասանը վերջին անգամ հանրությունը Ուիլիսին տեսել է հունվարի վերջին, երբ նա ընկերների հետ լանչի էր դուրս եկել Լոս Անջելեսում՝ դեմենցիայի ախտորոշման հրապարակումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Հիվանդությունն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են վարքի, խնդիրների լուծման, պլանավորման և հույզերի համար, ներառյալ անհատականության փոփոխությունները, հարկադիր վարքագիծը և խոսքի դժվարությունները:

5545

Նախկինում նրա կինը՝ Էմման, Instagram-ում կիսվել է հոլիվուդյան աստղի մասնակցությամբ տեսահոլովակով, որտեղ նա ասում է, որ սիրում է նրա մաշկի խնամքի ապրանքանիշը՝ Cocobaba-ն:

Բրյուս Ուիլիսն ու Էմմա Հեմինգը, որոնք ունեն 23 տարվա տարիքային տարբերություն, ամուսնացել են 2009 թվականին։ 2012 թվականին զույգը դուստր ունեցավ՝ Մեյբլը, իսկ 2014 թվականին ծնվեց Էվելինը։ Նրանցից բացի դերասանն ունի ևս երեք դուստր դերասանուհի Դեմի Մուրից, ում հետ ամուսնացած է եղել մոտ 13 տարի։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը