Տղամարդը պատմել է, թե ինչպես է մոլորվել և 1 ամիս գոյատևել Բոլիվիայի ջունգլիներում (լուսանկար)
30-ամյա Ջոնաթան Ակոստան մոլորվել է Բոլիվիայի ջունգլիներում, ինչի հետևանքով ստիպված է եղել մեկ ամիս սնվել որդերով ու միջատներով։ Այս մասին հայտնում է Página Siete-ը։
Հունվարի 25-ին Ջոնաթան Ակոստան հետ է ընկել ընկերներից, որոնց հետ գնացել էր որսի, և մոլորվել։ Տղամարդը պատմել է, որ մեկ ամիս անցկացրել է վայրի բնության մեջ, գոյատևելու համար կերել է ջունգլիներում աճող մրգեր ու միջատներ: Ակոստան անձրևաջուրը հավաքել է կոշիկների մեջ, որպեսզի չջրազրկվի և նույնիսկ ստիպված է եղել խմել իր մեզը: Նա նշել է, որ կարողացել է գոյատևել հաճախակի անձրևների շնորհիվ, որոնք տեղացել են իր թափառումների առնվազն 15 օրվա ընթացքում։
Փորձելով դուրս գալ ջունգլիներից՝ տղամարդը մեկ անգամ չէ, որ հանդիպել է վայրի կենդանիների. նա մոտ տարածությունից տեսել է յագուար, ինչպես նաև օգտագործել է ատրճանակի վերջին փամփուշտը, որպեսզի վախեցնի պեկարիների երամակին։ Մի օր էլ Ակոստան ջարդել է կոճը, ինչի պատճառով չորս օր չի կարողացել քայլել և սկսել է լրջորեն վախենալ իր կյանքի համար։
Փետրվարի 25-ին ընկերներին, տեղացիներին և որոնողական խմբին հաջողվել է գտնել կաղ Ակոստային: Նա տառապում էր ջրազրկումից և նիհարել էր 17 կիլոգրամով։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց և այժմ ապաքինվում է նման ծանր փորձությունից հետո։ Նա շնորհակալություն է հայտնել մեկ ամիս իրեն փնտրողներին և հայտարարել, որ այլևս որսի չի գնա։
«Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ նա ինձ նոր կյանք է տվել»,-խոստովանել է Ակոստան։
Ոստիկանությունը պատրաստվում է հարցաքննել որսորդների խմբին՝ հասկանալու համար, թե ինչու է Ակոստան անտառում նրանցից հետ ընկել։ Ակոստայի ընտանիքը սպասում է, որ շուտով հայտնի կդառնան նրա կորելու պատճառները։

Աղբյուրը՝ tert.am