Բելգիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Բրյուսելի կենտրոնը
Հազարավոր բելգիացի ֆերմերներ տրակտորներով ժամանել են Բրյուսելի կենտրոն, որպեսզի պահանջեն չեղյալ հայտարարել տասնյակ ֆերմերային տնտեսությունների փակումը նախատեսող ծրագիրը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի կենտրոնական հատվածը։
Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայտարարել են, որ մայրաքաղաքում ակցիային մասնակցում է ավելի քան 3 հազար տրակտոր, ոստիկանությունը օրվա կեսին հաշվել է 2700-ը:
Բողոքի ակցիաների պատճառ է դարձել այսպես կոչված «Ազոտ պլանը», որը մշակվել է Ֆլանդրիայի կառավարության կողմից: Այն նախատեսում է մինչև 2025 թվականը փակել ավելի քան 40 ֆերմերային տնտեսություն՝ շրջակա միջավայրի պաշտպանության նկատառումներից ելնելով, այդ թվում՝ Եվրամիության պահանջներին համապատասխան։ Հատկապես պետք է տուժեն խոզաբուծարաններն ու թռչնաբուծական տնտեսությունները, որոնք, բնապահպանների կարծիքով, առավելագույն վնաս են հասցնում շրջակա միջավայրին՝ մասնավորապես աղտոտելով հողը։
Այնուամենայնիվ, գյուղատնտեսական արհմիությունները իշխանությունների առաջարկած ծրագիրը համարում են չափազանց արմատական արդյունաբերության համար:
Բելգիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Բրյուսելի կենտրոնը
Հազարավոր բելգիացի ֆերմերներ տրակտորներով ժամանել են Բրյուսելի կենտրոն, որպեսզի պահանջեն չեղյալ հայտարարել տասնյակ ֆերմերային տնտեսությունների փակումը նախատեսող ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: