Լրահոս

04.03.2023 10:10


Վերին Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը երկու ուղղություններով ամբողջությամբ փակվել են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օդերևութաբանների կանխատեսումներով` այս հատվածում կարող է առատ ձյուն տեղալ, ինչը կավարտվի մարտի 6–ին։ Առավելագույն տեղումներ են սպասվում մարտի 5–ին և 6–ին։

Այս խորագրի վերջին նյութերը