Երևանում բախվել են Ford Fusion-ն ու Opel-ը․ Opel-ում հրդեհ է առաջացել․ կա վիրավոր
Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված վայրում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սերգեյ Խաչատրյանի վարած Ford Fusion մակնիշի և 26-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Եվ վթարը տեղի է ունեցել Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում։ Հրդեհը բռնկվել է Opel-ում։ Եվ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են քաղաքացիները։
Վթարի հետևանքով 1 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։