Լրահոս

04.03.2023 11:35


Տավուշ գյուղում այրվել է երկհարկանի տուն

Տավուշ գյուղում այրվել է երկհարկանի տուն

Մարտի 4-ին, ժամը 05։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է երկհարկանի տուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցում գտնվող չբնակեցված տանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:43-ին, մարվել՝ 08։45-ին։ Այրվել է տունը (մոտ 133 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը