Կարծիք

04.03.2023 12:41


Հերթական անգամ մեզ խաբեության են մատնում

Հերթական անգամ մեզ խաբեության են մատնում

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևն իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանի մայր տարածքը, Հայաստանի միջով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի 75%-ը պատրաստ է և վերջում ավելացրել է «Զանգեզուրի միջանցք» հեշթեգը: Թվիթին կցել է նաև համապատասխան տեսանյութ:

Ի՞նչ է սա նշանակում, դեսպանի անձնական երազա՞նքն է, Գերմանիայի կանցլեր Շոլցի կարևորած «ինքնորոշման իրավունքի սկզբունքը» հայտարարության պատասխա՞նն է, թե՞ Նիկոլը ժողովրդի թիկունքում արդեն համաձայնվել է «Զանգեզուրի միջանցք»-ին ու հերթական անգամ մեզ խաբեության են մատնում:

Պահանջում եմ, որ #ՀՀԱԳՆ-ն որևէ պաշտոնատար անձի մակարդակով պատասխանի Ադրբեջանի դեսպանի այս գրառմանը:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը