Նոր Զելանդիայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի հյուսիս-արևելքում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով։
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 6։41-ին (Երևանի ժամանակով՝ 10։41): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերիկերի գյուղից 928 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախը՝ 150 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցունամիի վտանգի մասին նախազգուշացումներ չեն եղել։

Աղբյուրը` tert.am