Աշխարհ

04.03.2023 18:20


Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վաղ առավոտյան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի արևելքում՝ Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 370 կմ հարավ-արևելք, Սարեզ լճից 97 կմ դեպի արևելք: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ»,-ասել է նա:

Յուսուֆիի խոսքով՝ Մուրգաբում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Այս խորագրի վերջին նյութերը