Լրահոս

05.03.2023 08:29


Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի

Մարտի 4-ի, ժամը 19:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Այս խորագրի վերջին նյութերը