Լրահոս

05.03.2023 10:30


Երևանի կենտրունում դանակի 9 հարված ստացած երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է

Երևանի կենտրունում դանակի 9 հարված ստացած երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է

Մարտի 4-ին արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայրում նշված հոթել մտնելու մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը