Երևանում «Գազել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոր հետ ավտոբուսից իջնող երեխային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմանում թիվ 39 երթուղին սպասարկող «Գազել»-ը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, վերջինս տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է իր մոր հետ, երբ կանգառում մայրն ու որդին իջել են թիվ 259 երթուղին սպասարկող ավտոբուսից ու այդ ժամանակ էլ գազելի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։