Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում մարտի 5-ին յոթհարկանի շենք է փլուզվել, հայտնում է CNN Türk-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես 15:40-ին: Ստուգման ընթացքում պարզվել է, որ փետրվարյան երկրաշարժերից հետո շենքը մեծ վնաս է կրել։
Ներկայում մասնագետները տեղում աշխատում են և տեխնիկայի միջոցով պարզում են՝ փլատակների մեջ մարդիկ կան, թե ոչ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փլատակներից ձայներ են լսվել։
Թուրքիայում 7 հարկանի շենք է փլուզվել

Աղբյուրը՝ tert.am