Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Արցախի ոստիկանների վրա հարձակման հետևանքով երկու զոհի մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է՝ Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողների հերթապահ ավտոմեքենայի վրա հարձակման հետեւանքով մահացած երկու անձանց անունները։
«Մարտի 5-ին զոհվել են Ադրբեջանի բանակի զինծառայողներ Ալիբեյլի Շահրիյար Ռամիզ օղլուն եւ Հուսեյնով Էշգին Ջամիլ օղլուն»,-ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Հայպալու կոչվող տարածքում կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել է ոստիկանության երեք աշխատակից՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Գասպարյանը։
Մեկ այլ զինծառայող՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը հրազենային վնասվածք է ստացել․ նրան վիրահատել են։

Աղբյուրը՝ news.am