Հնագետները Նորվեգիայում միջնադարյան թագավորական նավամատույցի մնացորդներ են հայտնաբերել
Նորվեգիայի ափերի երկայնքով ծովի հատակի մոխրագույն կավում հնագիտական պեղումներ կատարելիս գիտնականները հայտնաբերել են միջնադարյան նավամատույցի մնացորդներ, գրում է Miami Herald-ը։
Նախնական հետազոտություններից հնագետները պարզել են, որ Օսլոյի նավահանգստում ինչ-որ բան է թաղված, ասել է Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտը։
Ըստ հնագետների՝ փայտե ավերակները մոտ 26 ոտնաչափ երկարությամբ նավամատույցի շինություն են: Նավամատույցը բաղկացած է եղել հսկայական գերաններից, որոնք իրար ամրացված են եղել՝ պատվարներ ստեղծելու համար։ Գերանները լցված են եղել խեցիների և միդիաների հետքերով, նշաններ, որ նրանք մի ժամանակ հայտնվել են ծովում:
Հավանաբար, նավամատույցը կառուցվել է 14-րդ դարի սկզբին և վերջին 700 տարիների ընթացքում իր ծանրության տակ սուզվել է կավե հատակի մեջ:
Ելնելով կառույցի գտնվելու վայրից և գնահատված տարիքից՝ հնագետները կարծում են, որ այս նավահանգիստը, հավանաբար, պատկանում է թագավորին։ Հայտնի է, որ մոտակայքում գտնվող մեկ այլ նավահանգիստ օգտագործվել է թագավորական ընտանիքի կողմից 11-ից 13-րդ դարերում:
Հետազոտողները կկտրեն փայտի մի մասը նավամատույցից և կուղարկեն լաբորատորիա՝ ավելի ճշգրիտ թվագրման նպատակով: