Լրահոս

06.03.2023 10:53


Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

Հայաստանում ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Այս խորագրի վերջին նյութերը