Աշխարհ

06.03.2023 15:27


Ադրբեջանական բանակում շարունակվում են մարտական հրաձգությամբ զորավարժությունները

Ադրբեջանական բանակում շարունակվում են մարտական հրաձգությամբ զորավարժությունները

Ադրբեջանական բանակում շարունակվում են մարտական հրաձգությամբ զորավարժությունները։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ համատեղ զինափորձարանում պարապմունքների ընթացքում ՀՄՄ անձնակազմները վարման եւ կրակային պատրաստության գործնական վարժություններ են կատարել:

«Դժվարանցանելի տեղանքում հաղթահարելով բնական եւ արհեստական խոչընդոտները՝ անձնակազմները հաջողությամբ կատարել են մարտական մեքենաներ վարելու, անշարժ վիճակում կրակ վարելու խնդիրները։ Պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է զինծառայողների անհատական հմտությունների զարգացմանը եւ ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը