Լրահոս

06.03.2023 16:19


Արմավիրում ուժգին քամին պոկել է տանիքներից մեկի մետաղական հատվածը և շպրտել փողոց (տեսանյութ)

Արմավիրում ուժգին քամին պոկել է տանիքներից մեկի մետաղական հատվածը և շպրտել փողոց (տեսանյութ)

Ուժգին քամին Արմավիր քաղաքում պոկել է շինություններից մեկի տանիքի մետաղական հատվածը և շպրտել փողոց։ Տեղեկությունը հայտնում է Արմավիրի մարզպետարանը։

«Այսօր` ժամը 13։30–ի սահմաններում, ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը` տանիքի մետաղական հատվածը պոկելով և շպրտելով փողոցի երթևեկելի հատված»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ պատահարից տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը