Աշխարհ

06.03.2023 17:10


Ջեֆ Բեզոսի 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը դուրս է եկել Հյուսիսային ծով

Ջեֆ Բեզոսի 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը դուրս է եկել Հյուսիսային ծով

500 միլիոն դոլար արժողությամբ Koru սուպերզբոսանավը՝ Y721 ծածկանունով, որը պատկանում է միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, դուրս է եկել Հյուսիսային ծով: Այդ մասին գրում է The New York Post-ը։

Նավն ունի 127 մետր երկարություն: Այն փետրվարի կեսերին նա լքել է Ռոտերդամը և դուրս եկել ծով:

Koru-ի շահագործումը կարժենա տարեկան մոտ 25 միլիոն դոլար: Նավը կարող է ընդունել 18 հյուր, նրանց սպասարկելու համար կպահանջվի 40 հոգուց բաղկացած անձնակազմ:

Զբոսանավը պատրաստված է ալյումինից և պողպատից և ունի երեք տախտակամած, այդ թվում՝ լողավազանով։ Զբոսանավը կուղեկցվի ավելի փոքր 75 մետրանոց նավով, որտեղ կտեղակայվեն ուղղաթիռների հարթակ, մեքենաներ, արագընթաց նավակներ և, հնարավոր է, նույնիսկ Բեզոսի անձնական սուզանավը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը