«Հիվանդ երեխես էլ է պայքարում մեզ հետ». ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկի տղայի ինքնազգացողությունն ակցիայի ժամանակ վատացավ (տեսանյութ)
Վաղ առավոտից Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկի մանկահասակ երեխայի ինքնազգացողությունը վատացավ:
«Նկարեք, թող էս քրջերը տեսնեն, որ հիվանդ երեխեն էլ է պայքարում մեզ հետ: Պետությունը թող տեսնեի, որ երեխես արդեն որերորդ անգամ վատանում է, բա սա պետությո՞ւն է: Ո՞ւմ համար ենք մեծացնում այս ապագա զինվորներին, որ հիմա տիրություն չեն անում ապագա զինվորներին, վաղը տանեն բանակ՝ ի՞նչ պետք է անեն»,-ասաց անչափահաս տղայի մայրը՝ Ռուզաննա Պողոսյանը:
Երեխային տեղում օգնություն ցուցաբերեցին ակցիայի մասնակից կանայք:
Շուրջ 4 ժամ տևեց ակցիան, բայց այդ ընթացքում ՊԵԿ-ից որևէ մեկն այդպես էլ չմոտեցավ քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:
Փետրվարի 16-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող մարդկանց դուրս հանել։
Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է:

Աղբյուրը` 168.am