Տեղի ունեցածը բացառապես իշխանությունների կամայականության և նրանց՝ արտասահմանում ապրող մեր ազգի նշանավոր ներկայացուցիչների հանդեպ ընտրողական մոտեցման հետևանք է
Այսօր ավարտվեցին նախաձեռնածս լրագրողի վարպետության դասընթացները։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ ընթացավ։ Այս կամ այն չափով (ավելի հստակ թող գնահատեն իմ հարգելի ունկնդիրները), բայց հասանք նախանշած նպատակին՝ փորձառու լրագրողների հետ փորձի փոխանակման և տեսական գիտելիքների ավելացման միջոցով շարունակեցինք մասնագիտական կատարելագործումը։
Կուզենայի շնորհակալություն հայտնել իմ բոլոր հանրահայտ գործընկերներին, բոլոր մասնակիցներին, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտից հրավիրված բոլոր դասախոսներին։ Հուսամ, որ այս գործը կկարողանամ շարունակական դարձնել, հատկապես, որ դրա պահանջարկն ակներև դարձավ։
Ցավոք, վերջում տհաճ անակնկալի հանդիպեցինք։ Այսօր, մարտի 7-ին, մեր ունկնդիրների առաջ վարպետաց դասով հանդես գալու համար Հայաստան ժամանեց հայազգի, թերևս, ամենահայտնի լրագրողներից և մեդիամենեջերներից մեկը՝ "Նյուզ Մեդիա" ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը։ Սակայն, օդանավակայանում նրան թույլ չտրվեց հատել երկրի սահմանը։ Գաբրելյանովին պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում և կարող է ապակայունացնել վիճակը երկրում։ Արդյունքում, ընդամենը 24 ժամով մեր երկիր ժամանած Գաբրելյանովը ստիպված եղավ մոտակա չվերթով վերադառնալ Մոսկվա։
Ես ուզում եմ ներողություն խնդրել Գաբրելյանովից այս միջադեպի համար, ինչպես նաև մեր այն բազմաթիվ գործընկերներից, որ այսօր պատրաստվում էին ունկնդրել հռչակավոր լրագրողի դասախոսությունը։ Վստահ եմ` նրանք հասկանում են, որ տեղի ունեցածը բացառապես իշխանությունների կամայականության և նրանց՝ արտասահմանում ապրող մեր ազգի նշանավոր ներկայացուցիչների հանդեպ ընտրողական մոտեցման հետևանք է։

Վիկտոր Սողոմոնյան
քաղ. գիտ. դոկտոր, ՄՀՄՊԻ (МГИМО) պրոֆեսոր
07.03.2023թ.