Լրահոս

07.03.2023 21:50


Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակել

Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։

Ֆուտբոլիստների ցուցակը ներկայացնում ենք ստորև.

1.Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս),
2.Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան),
3.Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա),
4.Ժորդի Արարատ - «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա),
5.Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան),
6.Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար-2» (Ռուսաստան),
7.Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան),
8.Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան),
9.Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա),
10.Տիգրան Բարսեղյան - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա),
11.Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ),
12.Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա),
13.Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան),
14.Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա),
15.Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)։

Հիշեցնենք`Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարեց, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։ Խաղը տեղի կունենա մարտի 25-ին։

Այս խորագրի վերջին նյութերը