Աշխարհ

07.03.2023 22:20


Արգենտինայում կինը որդու ուսուցչուհուն մեղադրել է ամուսնուն գայթակղելու համար և այդ մասին մեծ պաստառ կախել դպրոցի մուտքի մոտ

Արգենտինայում կինը որդու ուսուցչուհուն մեղադրել է ամուսնուն գայթակղելու համար և այդ մասին մեծ պաստառ կախել դպրոցի մուտքի մոտ

Արգենտինայի մի բնակչուհի որդու ուսուցչուհուն մեղադրել է ամուսնուն գայթակղելու համար և վարկաբեկիչ գրառմամբ պաստառ կախել դպրոցի մուտքի մոտ, գրում է Oddity Central-ը։

Զայրացած կինը պաստառի վրա գրել է, որ ուսուցչուհին քնել է իր ամուսնու հետ։ Պաստառը կախված է եղել գլխավոր մուտքի մոտ, ուստի այն կարդացել են մյուս աշակերտներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ուսումնական հաստատության աշխատակիցները։

Կինը պնդում է, որ ուսուցչուհին գիտեր, որ տղամարդն ամուսնացած է, բայց չնայած դրան, նա, այնուամենայնիվ, քանդել է իր ընտանիքը։

«Կա՛ռլա, դու քնում էիր ամուսնուս հետ։ Դուք քանդեցիր ընտանիքս»,-գրել է նա։

Պաստառի լուսանկարը հրապարակվել է սոցցանցերում և դարձել վիրուսային։ Մեկնաբաններն այս իրավիճակին հումորով են արձագանքել։

«Ուսումնական տարվա հիանալի սկիզբ»,-կատակել է օգտատերերից մեկը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը