Հայաստանն իմ սեփականությունն է, բյուջեն՝ իմ ընտանեկանը
Երբ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում այդ արարածը զավթեց իշխանությունը, կարճ ժամանակ անց փողոցները ողողվեցին նրա «իմաստուն» խոսքերով․ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը»։ Փաստորեն, այդ խոսքերի կեղծ պաթետիզմի տակ թաքնված է այդ արարածի իրական մտածողությունը։ Եթե նրա համար Հայաստանը «օջախ» է, այսինքն՝ բնակարան, ապա նա կարող է այն վաճառել, այլ երկրում տուն գնել։ Նույնը Հայաստանի պետական բյուջեն նա համարում է իր ընտանեկան բյուջեն։
Նույն այդ «իմաստուն» խոսքերը փողոցներում ողողելու համար, գումար դուրս գրվեց պետբյուջեից։ Հետագայում այդ երևույթը իր կնոջ և արբանյակների հետ ճամփորդություններ կատարեց դեպի ԱՄՆ, Իտալիա։ Ո՞ւմ հաշվին․․․
Այդ իր «ընտանեկան» բյուջեից շռայլորեն վարձատրում է իրեն պահող ոստիկաններին, իր ստրուկ նախարար-պատգամավորներին։
Ինչպես աշխարհում ցանկացած մարդ, կարող է որոշել, թե իր տուն ովքեր այցելեն, ովքեր՝ ոչ, այս արարածը համարելով Հայաստանն իր «օջախը»՝ միանձնյա որոշում է, թե ով կարող է և ով չի կարող այցելել Հայաստան։ Նրա քմահաճույքով այսօր արգելվել է Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան։ Մինչ այդ նույն արարածի ցուցումով արգելվեց Կոնստանտին Զատուլինի, Մուրադ Փափազյանի և այլոց մուտքը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից