Կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ վրաերթի է ենթարկվել ճանապարհային ոստիկանը
Այսօր՝ մարտի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ալիկ Բ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող դասակի ոստիկան 31-ամյա Լյուդվիգ Հ.-ին:
Ինչպես հայնտում է shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: