Լրահոս

08.03.2023 10:44


Ուշիի ոլորաններում բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Lada»-ն, կա 5 վիրավոր

Ուշիի ոլորաններում բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Lada»-ն, կա 5 վիրավոր

Այսօր` մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Opel» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ չսպասելով շտապօգնության ժամանմանը, քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով են վիրավորների տեղափոխել հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը