Աշխարհ

08.03.2023 11:22


«Վագներ»-ի ստորաբաժանումները գրավել են Բախմուտի ամբողջ արևելյան հատվածը. Պրիգոժին

«Վագներ»-ի ստորաբաժանումները գրավել են Բախմուտի ամբողջ արևելյան հատվածը. Պրիգոժին

Ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի (ռուսական անվանումը՝ Արտյոմովսկ) արևելյան հատվածը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, գրում է ՏԱՍՍ-ը։

««Վագներ»-ի ստորաբաժանումները գրավել են Բախմուտի ամբողջ արևելյան հատվածը: Բախմուտկա գետից արևելք ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է «Վագներ»-ի վերահսկողության տակ»,-ասել է Պրիգոժինը, որի խոսքերը թելեգրամյան ալիքում հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

Բախմուտը գտնվում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության այն մասում, որը վերահսկվում է Կիևի կողմից և կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման մատակարարման համար։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են։ Նա նշել է, որ քաղաքի գրավումը թույլ կտա հարձակում իրականացնել ուկրաինական զորքերի պաշտպանության խորքում։

«Այս քաղաքը կարևոր պաշտպանական հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի համար: Այն վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը