Աշխարհ

08.03.2023 15:26


Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 66 մարդ

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 66 մարդ

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 50 իրավապահ, ձերբակալվել է 66 մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է երկրի Ներքին գործերի նախարարությունը։ Քաղաքացիները ձերբակալվել են մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։

Մարտի 7-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ցույցի մասնակիցները սկսել են ոստիկանների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետել։ Իրավապահներն իրենց հերթին կրակ են բացել ռետինե փամփուշտներով։

Վրաստանի նախագահն իր հերթին աջակցել է բողոքի ցույցը և խոստացել վետո դնել օրենքի վրա։

Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Համաձայն օրենքի նախագծի՝ հանրային սեկտորի բոլոր այն կազմակերպությունները, որոնք արտերկրից ֆինանսավորում կստանան, համարվելու են օտարերկրյա ազդեցության գործակալներ:

Այս խորագրի վերջին նյութերը