ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հրաժարական կտա
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը այս ամիս հրաժարական կտա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ամերիկայում և ամբողջ աշխարհում մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը։ Նա ցուցաբերել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և ազնվություն։ Վարչության անունից շնորհակալություն եմ հայտնում Նեդին իր հիանալի ծառայության համար»,-ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Փրայսը, որը 2021 թվականի հունվարից զբաղեցնում էր Պետդեպարտամենտի գլխավոր մամուլի քարտուղարի պաշտոնը, կշարունակի աշխատել Բլինքենի գրասենյակում։