Աշխարհ

08.03.2023 20:38


Ապրիլի 6-ից YouTube-ը տեսանյութեր դիտելու ընթացքում չի ցուցադրի թռուցիկ գովազդներ

Ապրիլի 6-ից YouTube-ը տեսանյութեր դիտելու ընթացքում չի ցուցադրի թռուցիկ գովազդներ

Google-ն օպտիմիզացնում և փոխում է YouTube-ի գովազդի ձևաչափերը. 2023 թ․ ապրիլի 6-ից այլևս չի ցուցադրի թռուցիկ բաներային գովազդներ, որոնք հայտնվում են տեսանյութը դիտելու ընթացքում։

Ընկերության ղեկավարությունը գովազդի նման ձևաչափը «հնացած» է համարում. ներկայումս այսպես կոչված overlay բաներային գովազդները ցուցադրվում են միայն այն ժամանակ, երբ օգտատերը YouTube-ում տեսանյութը դիտում է PC համակարգչով և նոութբուք (բջջային սարքերում գովազդի այս ձևաչափից ընկերությունը վաղուց է հրաժարվել), և նման գովազդը խանգարում է հեռուստադիտողներին:

Դրանից հրաժարվելը, ընկերության ներկայացուցիչների կարծիքով, կօգնի բարելավել տեսանյութերի դիտման գործընթացը և թույլ կտա անցնել գովազդային ավելի արդյունավետ ձևաչափերի ինչպես PC համակարգիչների, այնպես էլ շարժական սարքերի վրա։

Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ գովազդի այս ձևաչափից հրաժարվելը էական ազդեցություն չի ունենա YouTube-ում բովանդակություն ստեղծող հեղինակների վրա. բաներային նման գովազդ օգտագործող բլոգերներին գովազդային այլ ձևաչափեր կառաջարկվեն, իսկ թե ինչպիսի ձևաչափեր, դեռ հայտնի չէ:

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը