Լրահոս

09.03.2023 11:06


Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. բախվել են Kia-ն ու Audi-ն, կա վիրավոր

Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. բախվել են Kia-ն ու Audi-ն, կա վիրավոր

Երևանում, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանի վարած Kia Forte մակնիշի և դեռևս ճչշտված վարորդի կողմից վարած Audi մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Վարորդներին և վիրավորին առաջինն օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորի պարանոցին ֆիքսատոր են տեղադրել, ապա պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը

Այս խորագրի վերջին նյութերը