Վարչապետի պաշտոնում հայտնված Տիգրան Սարգսյանը, ինչպես հայտնի է, շատ է սիրում Կառավարության նիստերից առաջ ու հնարավոր բոլոր առիթներով դասախոսություններ կարդալ բարեպաշտության, համեստ ապրելակերպի ու այլ նման բաների մասին։ Բայց դա փարիսեցիություն է և դասական դեմագոգիա, և ահա թե ինչու։
Բանն այն է, որ Տ. Սարգսյանի կարողությունների և ստվերային բիզնես հետաքրքրությունների մասին բազում խոսակցություններ են շրջանառվում, մամուլն է գրում այդ մասին։ Կասկածելի են նաև դրսից բերված վարկերի օգտագործման հանգամանքները։ Վարչապետի անձնական շահագրգռվածությունը նկատվում է, մասնավորապես, «Նաիրիտի» անվան տակ ֆինանսական միջոցները «լվացքի մեքենա»–ով անցկացնելու մասով։ Ասել է թե՝ վարչապետը սիրում է պետական «բուրդը» խառնել սեփական «բրդի» հետ, և այդ ամենը թաքցնել տերտերական առոգանությամբ մատուցվող ելույթներով։
Տիգրան Սարգսյանի ստվերային գործունեության կամ, այլ կերպ ասած, կորեյկոյության մասշտաբներն այնպիսին են, որ դրան անդրադարձել է անգամ օտարերկրյա մամուլը։ Այսպես, www.wek.ru կայքում սեպտեմբերի 28–ին հրապարակված մի հոդվածից (http://www.wek.ru/versions/90964.shtml) տեղեկանում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի կորեյկոյական կարողությունների և ունեցվածքի մասին։
Ըստ այդ հրապարակման՝ 2009–ին ՌԴ–ից բերված կես միլիարդ դոլարի վարկը, որի դիմաց Հայաստանը տարեկան պետք է վճարի 50 միլիարդ դրամ միայն պարտքի սպասարկման համար, օգտագործվում է բավական յուօրինակ ձևով։
Ռուսական պարբերականից տեղեկանում ենք, որ այդ վարկային միջոցների հիմնական մասը Կառավարության ղեկավարը, համաձայնեցնելով իր գործողությունները ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի հետ, ուղղորդել է բազմաթիվ բիզնես ոլորտներ, մասնավորապես՝
– շինարարության ոլորտ (խոսվում է «Ուկրշինի» մասին), որտեղ ներգրավված է վարչապետի հորեղբայրը։ wek.ru–ն գրում է, որ երջանիկ պատահականությամբ՝ «Ուկրշինը» սկսել է Հայաստանում շահել բոլոր խոշոր շինարարական տենդերները։ Նախարարությունների ղեկավարներին պարտադրում են, որպեսզի խոշոր տենդերները շահի «Ուկրշինը»,
–դեղագործության ոլորտ, որտեղ արագորեն քաշ հավաքեց «Վագաֆարմ» ընկերությունը, որի 50%-ը պատկանում է Տիգրան Սարգսյանին,
–ապահովագրական ոլորտ,
–աուդիտի ոլորտ։
Նշյալ կայքի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի աջակցությամբ մի շարք բանկերում բացվել են տարատեսակ հաշիվներ, որոնց միջոցով շրջանառվում են հայաստանյան չափանիշներով ահռելի գումարներ, որոնք վերահսկվում են վարչապետ Սարգսյանի կողմից։ Ընդ որում, ֆինանսական «մուծումների» գործընթացը վարչապետի անունից կառավարվում է նրա աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից։
Ահա այսպիսի բաներ, պարոնայք երդվյա՛լ ատենակալներ։
Ստացվում է, որ Հայաստանի անունից հսկայական վարկեր են վերցվում, հետո դրանք օգտագործվում են ոմանց սեփական գրպանը լցնելու համար, իսկ վարկերն ու դրանց տոկոսները վճարում ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
Այսպես է, փաստորեն, Տիգրան Սարգսյանը «Հայկական աշխարհ» կառուցում։ Կարծում եմ, որ վաղուց եկել է ժամանակը, որպեսզի հայ ժողովուրդը վարչապետին ուղարկի հենց այդ «Հայկական աշխարհ»՝ նախապես, իհարկե, հետ ստանալով կորեյկոյական ճանապարհով ձեռքբերած նրա բոլոր կարողությունները։
Մեր ժամանակների Կորեյկոն

Կարեն Հակոբջանյան