Չիտայում հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել․ փլուզվել է երկու հարկ․ կան տուժածներ
Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում հինգհարկանի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել։Պայթյունի հետևանքով վնասվել է երկու հարկ և վեց բնակարան։ Վերջին տվյալներով տուժել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։
«Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն Բորովայա փողոցի հինգհարկանի բնակելի շենքում»,-աղբյուրի հետ զրույցում ասել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի բալոնի ապահերմետիկացումը։
Բնակելի շենքում գազի պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունն ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով ժամը 08։50-ին։ Միջադեպի հետևանքով չորրորդ և հինգերերդ հարկերի՝ պայթյունի էպիկենտրոնին մոտ գտնվող բնակարանների պատշգամբները փլուզվել են։
Փրկարարական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Այս պահի դրությամբ փլատակների տակ որևէ մեկը չկա։
Չիտայում հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել․ փլուզվել է երկու հարկ․ կան տուժածներ
Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում հինգհարկանի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով վնասվել է երկու հարկ և վեց բնակարան։ Վերջին տվյալներով տուժել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։
«Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն Բորովայա փողոցի հինգհարկանի բնակելի շենքում»,-աղբյուրի հետ զրույցում ասել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի բալոնի ապահերմետիկացումը։
Բնակելի շենքում գազի պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունն ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով ժամը 08։50-ին։ Միջադեպի հետևանքով չորրորդ և հինգերերդ հարկերի՝ պայթյունի էպիկենտրոնին մոտ գտնվող բնակարանների պատշգամբները փլուզվել են։
Փրկարարական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Այս պահի դրությամբ փլատակների տակ որևէ մեկը չկա։
Աղբյուրը՝ tert.am