Լեգենդար դիզայներ Ռոբերտո Կավալլին 82 տարեկանում հայր է դարձել
Իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին 82 տարեկանում կրկին զգացել է հայրության բերկրանքը։ Սա դիզայների վեցերորդ ժառանգն է։
Երեխային լույս աշխարհ է բերել Կավալլիի ներկայիս սիրելին՝ նախկին մոդել Սանդրա Նիլսոնը, որը Կավալլիից փոքր է 44 տարով։
«Ես նրան Ջորջիո եմ անվանել՝ հորս պատվին, որին նացիստները գնդակահարել են Կավրիլլայում ջարդերի ժամանակ, երբ ես չորս տարեկան էի»,-Novella 200-ին պատմել է Ռոբերտոն:
Բացի նորածին որդուց, Կավալլին ևս հինգ ժառանգ ունի։ Դուստր Քրիստիանան ու որդի Տոմազոն ծնվել են մոդելավորողի և Սիլվանելլա Ջանոնիի միությունից։ Սակայն նա լքել է կնոջը, երբ հանդիպել է «Միսս Ավստրիա» մրցույթի մասնակից Եվա Մարիա Դյուրենգերին։
Նրանց ծանոթությունից մի քանի տարի անց զույգն ամուսնացավ։ Եվան լույս աշխարհ է բերել դիզայների դստերը՝ Ռաքելին, և երկու որդի՝ Դանիելին և Ռոբերտին։

Աղբյուրը՝ style.news.am