Հրազդանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հարազատներն են
Մարտի 8-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները երջանկահիշատակ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի և նրա որդի՝ երջանակահիշտակ գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանի ազգականներն են։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Դավոյանը, վիրավորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ինեսա Մակարյանը և նրանց երեխաները՝ 6-ամյա ու 2-ամսական երեխաները։
Հիշեցնենք, որ երեկ ժամը՝ 21:50-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիավայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։