Աշխարհ

09.03.2023 15:17


Ալիևը խոստովանել է «ուժի չկիրառման» սկզբունքի կոպիտ խախտումը

Ալիևը խոստովանել է «ուժի չկիրառման» սկզբունքի կոպիտ խախտումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է «ուժի չկիրառման» սկզբունքի կոպիտ խախտումը։ Նա իր խոստովանությունն արել է Բաքվում «Աշխարհն այսօր. մարտահրավերներ եւ հույսեր» թեմայով Բաքվի X գլոբալ համաժողովի բացման արարողությանը։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանը շատ ջանք գործադրեց Հայաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»։

«Հակամարտությունները կարելի է լուծել երկու ճանապարհով՝ խաղաղ եւ ոչ խաղաղ։ Մենք շատ ջանք գործադրեցինք Հայաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, չնայած նրան, որ Ադրբեջանում հայկական օկուպացիայի արդյունքում առաջացավ հումանիտար ճգնաժամ, ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ մնացին անօթեւան, դարձան փախստականներ եւ հարկադիր վերաբնակներ»,-ուռճացված թվեր է հնչեցրել Ալիեւը։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ընդմիշտ սառեցվի։ 1992 թվականին՝ հակամարտության բռնկումից անմիջապես հետո, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը։ Բայց, ցավոք, 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը ոչ մի արդյունքի չհասավ։ Եվ բանակցային գործընթացի վերջում մեզ թվում էր, որ նրանք պարզապես ցանկանում են սառեցնել իրավիճակը։ Նրանք ցանկանում էին, որ այս հակամարտությունը ընդմիշտ սառեցվի։ Բայց մենք չհամաձայնեցինք։ Մենք արեցինք այն, ինչ անհրաժեշտ համարեցինք՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, մասնավորապես՝ հոդվածը։ Մենք ուժով ազատագրեցինք մեր տարածքները։ Դա մեր օրինական իրավունքն էր»:

«Ադրբեջանի ժողովուրդը վրեժ պահանջելու բարոյական իրավունք ունի, եւ ես կարող եմ դա հասկանալ։ Բայց իմ խոսքերի էությունն այն է, որ մենք վրեժ լուծեցինք ռազմի դաշտում։ Մենք որեւէ ռազմական հանցագործություններ չենք կատարել՝ ի տարբերություն հայերի։ Մենք ցեղասպանություն չենք իրականացրել՝ ի տարբերություն հայերի։ Եվ մենք վրեժ լուծեցինք ռազմի դաշտում։ Եվ ահա, եկել է խաղաղության ժամանակը»,-​​ասել է Ալիեւը։

Ալիեւն ասել է, որ պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, Ադրբեջանըւ հանդես է եկել խաղաղ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ եւ ներկայացրել է 5 սկզբունք, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման համար։ «Հուսով ենք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են աջակցել այս հարցում, Հայաստանին կհամոզեն բաց չթողնել այս հնարավորությունը։ Միաժամանակ Ալիեւը հավաստիացրել է, որ Բաքուն խաղաղութկոյւն է ցանկանում։ Մենք չենք ցանկանում եւս մեկ պատերազմ։ Եվ մենք կարծում ենք, որ խաղաղության հասնել հնարավոր է։

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելու համար որեւէ խոչընդոտ չկա, ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անցյալ տարվա հոկտեմբերին, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ, փաստացի ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար որեւէ խոչընդոտ չկա»։

Ալիեւը նաև նշել է, որ Ադրբեջանը բազմակրոն, բազմազգ երկիր է. «Հետեւաբար, ես վստահ եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավ է լինելու, քան օկուպացիայի ժամանակ։ Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմությունը, իր դինամիկան եւ իր ավարտը: Բայց կարեւորն այն է, որ երկրների միջեւ վեճերը լուծվում են միջազգային իրավունքի հիման վրա, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն կարող ուժով փոխվել»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը