Աշխարհ

09.03.2023 16:22


Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է զգոն լինել Իսրայելի հարցում և թույլ չտալ այդ երկրի ներկայությունը Կովկասում. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին

Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է զգոն լինել Իսրայելի հարցում և թույլ չտալ այդ երկրի ներկայությունը Կովկասում. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Կովկասում իսրայելական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանի առջև ծառացած կարևոր խնդիրներից է։ Այս մասին գրում է presstv.ir-ը:

«Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է զգոն լինել Իսրայելի հարցում և թույլ չտալ Իսրայելի ներկայությունը Կովկասում»,-Անկարայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ամիր Աբդոլլահիանը։

Նախկինում Աբդոլլահիանը մի քանի անգամ հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն: Նա այդ մասին ասել էր նաև Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը