Կրակոցներ և դանակահարություն Արարատի մարզում․ վիճաբանությունն ավարտվել է փոխադարձ կրակոցներով․ կա վիրավոր
Երեկ՝ մարտի 8-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին երորդականի, աջ սրունքթաթային հոդի առաջնային և դրսային մակերեսների, ձախ ազդրի դրսային մակերեսի հրազենային, կոտորակային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Նորիկ Ի․-ն է։
Պարզվել է, որ մարտի 8-ին, ժամը 23։40-ի սահմաններում Ոսկետափ գյուղում գյուղացիներին հայտնի գյուղի գծերի հատվածում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Ք․-ի և Նորիկ Ի․-ի միջև կենցաղային հարցերի ծուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Նարեկ Ք․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Նորիկ Ի․-ի ձեռքին, որից հետո կարճ ժամանակ անց Նարեկ Ք․-ն մոտեցել է Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու 50/1 հասցեի մոտ և շարունակել վիճաբանել Նորիկ Ի․-ի հետ։
Այդ ընթացքում Նարեկ Ք․-ն իր մոտ եղած ողորկափող հրացանից 2 կրակոց է արձակել, իսկ Նորիկ Ի․-ն իր մոտ եղած «Իժ» 12 տ/չ ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Նարեկ Ք․-ի ուղղությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Նարեկ Ք․-ին և հանցագործության գործիք՝ հրացանները հայտնաբերելու ուղղությամբ։