4-րդ հարկի պատուհանից ընկած 2 տարեկան երեխայի վիճակը գնահատվում է ծանր
Չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկանում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը։
«Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում, իր 2-ամյա որդին, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։