Ճապոնիայի կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակվելուց հետո երկու առյուծ է սատկել
Ճապոնիայի Սիրահամե շրջանի Adventure World կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակվելուց հետո երկու առյուծները սատկել են, հաղորդում է The Japan News-ը։
Նշվում է, որ առաջին անգամ է, երբ Ճապոնիայում կենդանիները վարակվում են կորոնավիրուսով։
The Japan News-ի համաձայն՝ երկու առյուծները վարակվել են հունվարի սկզբին։ 19-ամյա արուն մահացել է հունվարի 9-ին, իսկ 21 տարեկան էգը՝ 3 օր անց։
Ինչպես հայտնում է The Japan News-ը, կենդանաբանական այգում ևս ութ առյուծների մոտ նույնպես նման ախտանիշներ են նկատվել, սակայն այժմ նրանք ապաքինվում են:

Աղբյուրը՝ news.am