Լավրովը Վրաստանում տեղի ունեցած ցույցերը համեմատել է Կիևի մայդանի հետ
Վրաստանում բողոքի ցույցերը հիշեցնում են Կիեւի «մայդանը», իսկ կատարվածի առնչությամբ ԵՄ-ի գնահատականներն ակնհայտ կեղծավոր են, ուրբաթ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Շատ նման է Կիեւի մայդանին (2014-ին Կիեւի կենտրոնում կատարված իրադարձությունները Ուկրաինայում պետական հեղաշրջման հանգեցրին)։ Ոչ մի կասկած չկա, որ գրանցման մասին օրենքը այն հասարակական կազմակերպությունների, որոնք օտարերկրյա ֆինանսավորում են ստանում իրենց բյուջեի 20 տոկոսի չափով, միայն պատրվակ էր բռնի իշխանանափոխության փորձի համար»,-«Մեծ խաղ» հաղորդմանն ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի արձագանքը տեղի ունեցածին «ակնհայտ կեղծավորություն է»։

Աղբյուրը՝ news.am