Վրաստանում բողոքի ակցիաների նպատակը ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելն է․ Մարգարիտա Սիմոնյան
Վրաստանում բողոքի զանգվածային ցույցերը, որոնք սկսվել են մարտի 7-ին, անհրաժեշտ են բացառապես Թբիլիսիի և Մոսկվայի միջև առճակատում ստեղծելու համար։
Մոսկվան ունակ է լուրջ պատասխան տալ նման սադրանքներին։ Այս մասին ասել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Իրականում ի սկզբանե պարզ էր, որ այս ամբողջ իրարանցման նպատակը մեր դեմ երկրորդ ճակատ բացելն էր։ 2008-ի օգոստոսի դեպքերի կրկնության դեպքում ոչ ոք Վրաստանի հետ չի ընդհարվի և այնտեղ զորքեր չի ուղարկի, այլ պարզապես կհարվածի ուղիղ Թբիլիսիին՝ առանձնապես ժամանակ չվատնելով»,-գրել է Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում։
Հիշեցնենք, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ Ակցիային մասնակցել է հազարից ավելի մարդ։ Դրանից հետո երկրի իշխանությունները խորհրդարանից հետ կանչեցին առաջարկված օրենքը, սակայն ընդդիմությունը խոստացավ շարունակել բողոքի ակցիաները։
Վրացական բանակի մի խումբ վետերաններ հանդես են եկել կառավարության հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու կոչերով։

Աղբյուրը՝ hraparak.am