Աշխարհ

10.03.2023 16:55


Թուրքիայում մայիսի 14-ին կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ

Թուրքիայում մայիսի 14-ին կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է երկրում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրը։

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրել է երկրում կայանալիք նախագահական ընտրությունների ժամկետը տեղափոխելու վերաբերյալ որոշումները։

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի նախագահի որոշմամբ՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն մայիսի 14-ին։

Նշվում է, որ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) առաջիկա օրերին կհրապարակի ընտրությունների օրացույցը։

Բացի այդ, կորոշվեն փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած 11 նահանգներում ընտրությունների կազմակերպման կանոնները։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը