Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով 23 տուժածներից 3 մեծահասակների վիճակը ծանր է
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ:
Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով 1 զոհ, 23 տուժած կա։ Մահացածը 1970 թ. ծնված Թամարա Դավթյանն է։