Լրահոս

10.03.2023 20:20


Ակնաշենում տղամարդը մտել է թոշակառու կնոջ տուն՝ բռնություն գործադրելով պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակել է կարի մեքենան

Ակնաշենում տղամարդը մտել է թոշակառու կնոջ տուն՝ բռնություն գործադրելով պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակել է կարի մեքենան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն և, բռնություն գործադրելով, պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակելով կարի մեքենան՝ հեռացել էր:

40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը