Աշխարհ

10.03.2023 21:52


Ադրբեջանում զինծառայող է սպանվել

Ադրբեջանում զինծառայող է սպանվել

Ադրբեջանում հրազենի կրակոցից սպանվել է N զորամասի զինծառայող Էլնուր Մագերամովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։

Հաղորդագրության համաձայն, զինծառայողը մահացել է դեպքի վայրից բուժհիմնարկ փոխադրվելու ճանապարհին:

Դեպքի առիթով Գյանջայի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Այս խորագրի վերջին նյութերը